211652_close_icon
views-count1876 դիտում article-date 16:25 16-04-2015

Ստացվել են «Ցերերա» թզուկ-մոլորակի առաջին գունավոր լուսանկարները

Dawn միջմոլորակային կայանի միջոցով ստացվել են «Ցերերա» թզուկ-մոլորակի առաջին գունավոր լուսանկարները, որոնք մշակել եւ հրապարակել է NASA ամերիկյան տիեզերական գործակալությունը: Նկարահանումներն իրականացվել են մոլորակից 42 հազար կմ հեռավորության վրա: Աստղագետների խոսքով, լուսանկարները թույլ կտան պատկերացում կազմել մոլորակի մակերեւույթի կառուցվածքի մասին: Ավելի վաղ մասնագետները «Ցերերա»-ի մակերեւույթին նկատել էին երկու վառ, լուսարձակող կետեր, որոնք գտնվում են խառնարաններում: Ընդհանուր առմամբ, աստղագետներին հայտնի են այդպիսի տասը կետեր: Մոլորակի ինտենսիվ ուսումնասիրությունները կսկսվեն ապրիլի 23-ից եւ կանցկացվեն մակերեւույթից 13,5 հազար կմ հեռավորության վրա:

Նմանատիպ նյութեր