211652_close_icon
views-count2658 դիտում article-date 23:03 20-05-2015

NASA-ն հրապարակել է Ցերերա թզուկ-մոլորակի «սպիտակ կետերի» լուսանկարը

NASA Dawn տիեզերական սարքի միջոցով ստացվել է Ցերերա թզուկ-մոլորակի «սպիտակ կետերի» առավելագույն հստակ լուսանկարը, որն արվել է մորոլակից 13600 կմ հեռավորության վրա: Ցերերայի խառնարանում գտնվող այդ կետերի ծագումնաբանությունը դեռեւս հայտնի չէ: Լուսանկարը հնարավորություն է տվել մոտիկից տեսնելու դրանք: Պարզվել է, որ դրանցից մեկը բաղկացած է ավելի փոքր կետերից: Աստղագետների խոսքով` դրանց վառ գույնը պայմանավորված է «սպիտակ կետերի» բաղկացուցիչ նյութով, որը դեռեւս պարզ չէ` ինչ է: Առաջիկայում եւս NASA Dawn-ի միջոցով թզուկ-մոլորակի ուսումնասիրությունը կշարունակվի:

Նմանատիպ նյութեր