1403 դիտում
09:57 17-04-2015
«Երևան գարեջուր» ՓԲԸ-ն ռուսական շուկան չկորցնելու համար մեծ վնասներ է կրում. Ժողովուրդ
«Երևան գարեջուր» ՓԲԸ, որը հայտնի է իր «Կիլիկիա» ապրանքանիշով, այս տարվա ընթացքում չի դադարել Ռուսաստան գարեջուր արտահանել, ինչի արդյունքում մեծ վնասներ է կրում: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է «Երևանի գարեջուր» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Արմեն Հայրյանը: Վերջինս իրենց քայլը պատճառաբանել է ռուսական շուկան չկորցնելու նպատակով: Այսնիքն՝ եթե դադարեն արտահանել, ապա ռուսական շուկայի կարգավորվելուց հետո այնտեղ վերադառնալը կդառնա դժվար և ծախսատար:
Ըստ Արմեն Հայրյանի՝ դեռևս անցած տարվանից իրենց ընկերության արտահանման ծավալները նվազել են, 2013 թվականի հետ համեմատած, մոտ 25 տոկոսով: Ի դեպ, «Երևան գարեջուր» ՓԲԸ-ի փոխտնօրենի խոսքերով՝ ներքին շուկայում ևս սպառման ծավալներն առաջվանը չեն: «Այստեղ էլ կապված է ազգաբնակչության սոցիալական վիճակի հետ, մասնավորապես, մարդկանց գնողունակությունն ընկել է: Սա ևս ազդում է արտադրանքի վաճառքի ծավալների վրա»,- թերթի փոխանցմամբ ասել է նա։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2595 դիտում
11:03 04-10-2019
Վերին Լարսում հերթերի պատճառով հայ բեռնափոխադրողները վնասներ են կրում․ «Ժողովուրդ»
2313 դիտում
10:21 16-08-2016
«Երևանի գարեջուր» ՓԲԸ-ում կրկին ստուգումներ են. «Ժողովուրդ»
Այս բաժնից
997 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1270 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2560 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ