Վերին Լարսում հերթերի պատճառով հայ բեռնափոխադրողները վնասներ են կրում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բեռնափոխադրում իրականացնող ընկերությունների տեղեկացմամբ՝ Վերին Լարսի անցակետում գոյացած հերթերը շարունակվում են: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից փոխանցեցին, որ երկու օրերի ընթացքում դրական տեղաշարժ կա, և անցակետում գոյացած հերթերն աստիճանաբար նվազում են:
Ըստ նախարարության՝ նախորդ օրվա ընթացքում բաց է թողնվել 410 մեքենա և մուտք է գործել 193 մեքենա: Նկատենք, որ այս հերթերի պատճառով հայ բեռնափոխադրողները վնասներ են կրում: Իրենք ստիպված են լինում օրեր անցկացնել անցակետում, իսկ արտահանման և ներմուծման մթերքը մեքենաներում փչանում է: Խնդիրը հիմնականում բեռների՝ սռնիների ծանրաբեռնվածության սահմանված նորմերին անհամապատասխանությունն է:
Ի դեպ, բեռնափոխադրողների խոսքերով՝ հոկտեմբերի 1-ից Ռուսաստանում բեռնատարի ընդհանուր կշռի նորմատիվը իջեցվում է 40 տոննայից մինչև 38 տոննա»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]