211652_close_icon
views-count1521 դիտում article-date 10:25 17-04-2015

Վլադիմիր Պուտինը ապրիլի 24-ին միայն մեկ պատճառով կարող է չգալ. եթե վատառողջ լինի. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրվան մնացել է ընդամենը մեկ շաբաթ, սակայն պաշտոնական Մոսկվան դեռ չի շտապում հայտարարել՝ ի վերջո, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 24-ին կժամանի՞ Երևան, թե՞ ոչ: Հասկանալի է, որ այդ այցը Հայաստանի համար առավել քան կարևոր է՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանն արդեն իսկ հայտարարել է, որ ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինն ապրիլի 24-ին մեկնելու է Թուրքիա` Գալիպոլի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ պաշտոնական Մոսկվան իր հայ գործընկերներին արդեն մի քանի օր է՝ ակնարկում է, որ Վլադիմիր Պուտինը միայն մեկ պատճառով կարող է չգալ, եթե վատառողջ լինի: Այսինքն՝ միայն Պուտինի առողջական խնդիրների պաշտոնական պատճառաբանությամբ կարող է Երևան կատարելիք այցը չեղյալ հայտարարվել: Բայց հաշվի առնելով այն փաստը, որ ՌԴ նախագահը երեկ մի քանի ժամ շարունակ լրագրողների և ռուսաստանցիների հարցերին էր պատասխանում, կարող ենք հուսալ, որ նրա մոտ ամեն ինչ կարգին է, և գոնե մի քանի ժամով կկարողանա այցելել Հայաստան: Հիշեցնենք՝ ՌԴ նախագահի խոսնակը մի անգամ արդեն ասել էր, որ Պուտինը 24-ին Երևանում կլինի»:

Նմանատիպ նյութեր