211652_close_icon
views-count2245 դիտում article-date 10:46 17-04-2015

Նախարարի օգնականից գումար վերցնելուց հետո տատիկը բարձրաձայնեց` «Մեղավոր են, պիտի պահեն». Ժողովուրդ

«ՀՀ Կառավարության՝ երեկ տեղի ունեցած նիստից հետո ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին մոտեցավ 80-ամյա Մագդալենա Նիկոլյանը: Տատիկը բավականին երկար զրուցեց նախարարի հետ: Իսկ որոշ ժամանակ անց «Ժողովուրդ»-ի լրագրողը նկատեց, թե ինչպես նախարարը հրահանգեց իր օգնականին կնոջը գումար տալ, որից հետո օգնականը 5 հազար դրամ տվեց 80-ամյա տատիկին: Տատիկի արձագանքն ուշագրավ էր. նախարարի օգնականից գումար վերցնելուց հետո բարձրաձայնեց. «Մեղավոր են, պիտի պահեն»: Հիշեցնենք, որ Մագդալենա Նիկոլյանն այն անձնավորությունն է, որը ամիսներ առաջ հայտարարել էր, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը խոստացել է իրեն հովանավորել, որպեսզի վերջինս շարունակի իր կիսատ թողած կրթությունը»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր