211652_close_icon
views-count14927 դիտում article-date 13:43 17-04-2015

ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը կոչումներ շնորհեց երիտասարդ փրկարարներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլի 17-ին ՀՀ ՏԿԱԻ նախարարության Փրկության նվիրյալների հուշարձանի մոտ տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած առաջին սպայական կոչման՝ «փրկարար ծառայության լեյտենանտի» շնորհման հանդիսավոր արարողությունը: ՓԾ փրկարարական ուժերի վարչության, Կոտայքի, Արմավիրի և Վայոց ձորի մարզային փրկարար վարչությունների 6 աշխատակցի փրկարար ծառայության լեյտենանտի ուսադիրներ և վկայականներ հանձնեց ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Շնորհավորելով նորակոչ սպաներին՝ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մաղթեց նրանց նորանոր առաջխաղացումներ և այս ճանապարհին կարևորեց գիտելիքների կատարելագործման անհրաժեշտությունը: «Դուք պետք է հպարտ լինեք փրկարարի ձեր կոչման համար: Այսօր նախարարությունն ընդլայնվել է, և մենք պետք է գիտակցենք մեր առջև դրված խնդիրները: Ես հպարտ եմ, որ բոլորը խոսում են փրկարարի աշխատանքի մասին, չկա այդպիսի մարդ, որ լսած չլինի փրկարարի մասին և այս ամենին մենք հասել ենք կարճ ժամանակում: Մենք դեռ շատ անելիքներ ունենք, և այդ աշխատանքը պետք է կատարենք միասին», - ասաց նախարարը: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 102+
102+

Նմանատիպ նյութեր