48561 դիտում
23:43 17-04-2015
Արտակարգ դեպք Երևանում. վարորդներից մեկը վթարի վայրում հոգում էր իր բնական կարիքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Աթենքի փողոցում՝ Հրազդան մարզադաշտի հարևանությամբ, բախվել են Nissan Teana մակնիշի 88 LL 505 համարանիշի, Mitsubishi մակնիշի 31 OS 457 համարանիշի և Mitsubishi Grandis մակնիշի 31 OS 617 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Բախումից հետո դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ Nissan Teana-ի վարորդը ավտոմեքենայով դիմում է փախուստի՝ մեքենան կայանելով վթարից բավականին հեռու, որտեղից նույնպես փորձել է դիմել փախուստի սակայն ՃՈ աշխատակիցները կարողանում են կանխել նրա փախուստը:
Որոշ ժամանակ անց Nissan-ի վարորդը դուրս եկավ ավտոմեքենայից, անհարգալից վերաբերմունք ցուցաբերեց քաղաքացիների նկատմամբ դրսում հոգալով իր բնական կարիքը:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ովքեր փորձեցին կարգի հրավիրել Nissan-ի երիտասարդ վարորդին:
Մոտ 10 րոպե վթարի վայրում գտնվելուց հետո երիտասարդը, ով, ըստ հավաքվածների, գտնվում էր ոչ սթափ վիճակում, նստեց տաքսի և հեռացավ:
Վթարի վայր է ժամանել Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի ավագ հետաքննիչ Էդիկ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Nissan-ը հաշվառված է Երևանի բնակիչ Համլետ Բեգլարյանի անվամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+