211652_close_icon
views-count1254 դիտում article-date 23:59 18-04-2015

Ֆիլադելֆիայի բնակչուհին դատարանի որոշմամբ հետ է ստացել 10 տարի առաջ իրենից գողացված հազվագյուտ մետաղադրամները

Ֆիլադելֆիայի դաշնային վճռաբեկ դատարանը վճռել է վերադարձնել 10 տարի առաջ Ֆիլադելֆիայի բնակչուհի Ջոան Լենգբորդից առգրավված հազվագյուտ տաս ոսկե մետաղադրամները: Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, պարզվել է, որ Ջոան Լենգբորդին հասած ժառանգությունը՝ 10 մետաղադրամները, գողացված են եղել, և առգրավվել են ԱՄՆ իշխանությունների կողմից: Սակայն նա կարողացել է վիճարկել այդ որոշումը՝ հիմնվելով այն բանի վրա, որ իր հայրը եղել է բարեխիղճ շահառու, իսկ առգրավվելիս չեն պահպանել օրենքով նախատեսված ընթացակարգերը: Խոսքը 1933-ին հատված մետաղադրամների մասին է, այսպես կոչված՝ «երկու արծիվների», որոնց դիզայնը մշակվել է ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտի կարգադրությամբ: «Երկու արծիվներից» մեկը 2012-ին հայտնվել է աճուրդում և վաճառվել 7.6 միլիոն դոլարով։

Նմանատիպ նյութեր