211652_close_icon

ԻՊ զինյալները ստանձնել են Իրբիլում պայթյունի պատասխանատվությունը

views-count1291 դիտում article-date 15:03 18-04-2015
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները ստանձնել են իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Իրբիլում գտնվող Միացյալ Նահանգների դեսպանության շենքի մոտ պայթյունի պատասխանատվությունը: Պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն մեկ, վիրավորվել` մի քանի մարդ: Քուրդ աշխարհազորայինները ակտիվորեն մասնակցում է «Իսլամական պետության» դեմ ռազմական գործողություններին: Նշենք, որ երեկ Բաղդադում մի շարք պայթյունների զոհ է դարձել առնվազն 40 մարդ:

Նմանատիպ նյութեր