646 դիտում
22:03 18-04-2015
Մարի Հարֆը չի բացառում երկրի արտաքին քաղաքականությունը առաջ տանելու նպատակով ամենատարբեր կինոընկերությունների ներգրավելու հեռանկարը
ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը հայտարարել է, որ արտաքին քաղաքականության գերատեսչությունը չի բացառում երկրի արտաքին քաղաքականությունը առաջ տանելու նպատակով ամենատարբեր կինոընկերությունների ներգրավելու հեռանկարը:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, Հարֆը նշել է, որ Պետդեպը շփվում է ԱՄՆ ոչ կառավարական կառույցները ներկայացնող ամենատարբեր մարդկանց հետ, որպեսզի խոսի նրանց հետ գերակայությունների մասին:
«Նկարահանումների, սյուժեիկ ֆիլմերի, բեմադրությունների վերաբերյալ նրանց որոշումները կախված են միայն իրենցից: Նման բանակցություններում մասնակցություն են ունենում սոցցանցերի, զվարճանքի կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ մարդիկ, որոնց գործունեությունը կապված չէ կառավարության հետ», - ասել է Հարֆը:
Նմանատիպ նյութեր
4821 դիտում
19:50 01-06-2018
«Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է բխի բացառապես երկրի ազգային շահերից». Արմեն Աշոտյան
7524 դիտում
11:46 18-06-2020
Այսպիսին է լինում երկրի շահերից բխող եւ իրական արտաքին քաղաքականությունը. Աշոտյան
Այս բաժնից
1234 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
784 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել
901 դիտում
23:30 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Սաուդյան Արաբիա