211652_close_icon
views-count2991 դիտում article-date 17:48 19-04-2015

Սևանա լճում քաղաքացիների նավակը Սևան քաղաքից քամին 2 կմ քշել է դեպի Գավառ

Ապրիլի 19-ին, ժամը 12.30-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի կողմից քաղաքացիները մտել են Սևանա լիճը, քամին նավակը քշել է դեպի Գավառ քաղաքի ուղղությամբ (մոտ 2կմ). չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քաղաքացիները գտնվում են Ծովազարդ գյուղին հարակից կղզյակի մոտակայքում: Ջրափրկարարները լճից դուրս են բերել Ա. Բ.-ին (ծնվ. 1977թ.), Ա. Խ.-ին (ծնվ. 1949 թ.), Ռ. Մ.-ին (ծնվ. 1971թ.) և Կ. Մ.-ին (ծնվ. 1969 թ.):

Նմանատիպ նյութեր