ԱՄՆ-ի նախագահի թեկնածուն հայտարարել է, որ նախագահ ընտրվելու դեպքում ռազմական գործողություններ կսկսի Իրանի դեմ
ԱՄն հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն, ով իր թեկնածությունն է առաջադրելու 2016 թ-ի նախագահական ընտրություններում, CBS-ի եթերում հայտարարել է, որ նախագահ ընտրվելու դեպքում պատրաստ է Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսել, միայն թե թույլ չտա Իրանին միջուկային զենք ստեղծել:
Վերջինիս խոսքով՝ ինքը չի հավատում, որ իրանական միջուկային հարցով բանակցությունները հաջողությամբ կեզրափակվեն, իսկ Վաշինգտոնը պետք է նախազգուշացնի Թեհրանին, որ պարտավորությունները չկատարելու դեպքում ԱՄՆ-ի կողմից կհետևեն ռազմական քայլեր:
Ռուբիոն նաև խիստ քննադատության է ենթարկել Բարաք Օբամայի արտաքին քաղաքականությունը, հատկապես այն ժամանակահատվածում, երբ ԱՄն պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր Հիլարի Քլինթոնը: