Ջասթին Թիմբերլեյքը հրապարակել է նորածին որդու առաջին լուսանկարը
Երգիչ Ջասթին Թիմբերլեյքը հրապարակել է նորածին որդու առաջին լուսանկարը: Instagram-ում տեղադրված լուսանկարում որդու հետ Թիմբերլեյքի կինն է՝ դերասանուհի Ջեսիկա Բիլը:
Նշենք, որ Թիմբերլեյքն ու Բիլը միասին են 2007թ-ից: Նրանք ամուսնացել են 2012թ-ին, իսկ այս տարի ապրիլի 11-ին ծնվել է նրանց առաջնեկը, որին անվանել են Սայլաս Ռենդալ: