211652_close_icon
views-count712 դիտում article-date 14:04 20-04-2015

Ոստիկանների և ցուցարարների բախումներ` Սեուլում

Հարավային Կորեայի ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 100 մարդու, որոնք ցույց էին կազմակերպել Սեուլի կենտրոնում: Ցույցին մասնակցել է 10 հազար մարդ: Այն կազմակերպել էին մեկ տարի առաջ “Սևոլ” նավի խորտակման զոհերի ազգականները: Նրանք պահանջում են նավաբեկության ավելի մանրակրկիտ հետաքննություն: Ցուցարարներից մի քանիսը փորձել են ներխուժել նախագահի նստավայր:

Նմանատիպ նյութեր