211652_close_icon
views-count1067 դիտում article-date 12:32 21-04-2015

Թալինում, Մարտունիում, Մեղրիում, Եղեգնաձորում և Տավուշում կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1955 թ. ծնված Սարգիս Կ.-ն կամավոր հանձնել է տարբեր տ/չ 75 փամփուշտ։ *** Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1979 թ. ծնված Լուսինե Հ.-ն կամավոր հանձնել է «ԱԿ» ինքնաձիգի 5.45 մմ տ/չ 52 փամփուշտ և «ԱԿ 74» ինքնաձիքի դատարկ պահունակ։ *** Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1957 թ. ծնված Սարգիս Ք.-ն կամավոր հանձնել է «ԱԿՄՍ» տիպի, 7.62 մմ տ/չ ինքնաձիգ։ *** Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1964 թ. ծնված Մարտին Ս.-ն կամավոր հանձնել է համարները ջնջված, կարճեցված փողով երկփողանի ողորկափող որսորդական հրացան, ձեռքի նռնակ՝ պայթուցիչով և 7.62 մմ տ/չ-ի 74 փամփուշտ։ *** Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1971 թ. ծնված Արարատ Ն.-ն կամավոր հանձնել է 7.62 մմ տ/չ գնդացրի 45 փամփուշտ և ինքնաշեն նռնակ` առանց պայթուցիչի։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր