211652_close_icon
views-count7262 դիտում article-date 23:15 08-10-2018

Մարտունիում քաղաքացին կամավոր զենք-զինամթերք է հանձնել

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 6-ին, ժամը 21.00-ին, 1998 թ. ծնված Արաբո Հ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի 40 նռնակ, նռնակի 20 պայթուցիչ, «Տրոտիլ 386-5» գրառմամբ ձեռքի 5 նռնակ, ինքնաձիգի տարբեր տրամաչափի 12.800 փամփուշտ, 179 հատ տարբեր քաշերի «Տրոտիլ» տեսակի պայթուցիչ նյութ, էլեկտրական 45 պայթուցիչ, մեխանիկական 37 պայթուցիչ, 25 հատ «Չերյոմուխա» տեսակի հատուկ միջոց, 1 լուսարձակ, ինքնաձիգի 5 պահունակ և 33 մ ամոնալի քուղ ու հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր