«Իսլամական պետությունը» սրբազան պատերազմ է հայտարարել «Թալիբանի» գրոհայիններին
«Իսլամական պետություն» խմբավորումը սրբազան պատերազմ (ջիհադ) է հայտարարել «Թալիբան» շարժման գրոհայինների նկատմամբ: Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, Աֆղանստանի Գիլմենդ գավառի ոստիկանության ղեկավար Նաբի Ժան Մուլլահիլի խոսքերով` թալիբներին դիմակայող նոր խմբավորումները Աֆղանստանում հայտնվում են «ինչ-որ արտերկրյա հատուկ ծառայությունների» աջակցությամբ, որոնք ձգտում են սեպ խրել երկրի կառավարության և «Թալիբան» շարժման ներկայացուցիչների միջև խաղաղ բանակցություններում: Համապատասխան փաստաթղթերը հայտնվել են երկրի անվտանգության ուժերի տրամադրության տակ: