26409 դիտում
13:55 21-04-2015
Արագածավանի բնակիչներն իրենց ուժերով վեր խոյացրին 10 մետրանոց խորհրդանշական խաչը. չինովնիկներից ոչ մեկ ձեռք չէր մեկնել երիտասարդներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանից մոտ 150 կմ հեռավորության վրա գտնվող Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչները, հիմնականում՝ երիտասարդներ, երեխաներ, իրենց ուժերով քիչ առաջ գյուղի ամենաբարձր գագաթին տեղադրեցին 10 մետր բարձրությամբ և 6 մետր լայնությամբ խաչ:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խաչը տեղադրվել է այնպիսի հատվածում, որ անգամ տեսանելի է մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող թուրքական գյուղերից:
Խաչի վրա երիտասարդներն ու միջին տարիքի տղամարդիկ լույսեր են տեղադրել, և գիշերային ժամերին այն վառվելու է, որպեսզի հարևան պետությունից՝ մեր պապական հողերից թուրքերը տեսնեն ու իմանան, որ գալու է հատուցման ժամանակը:
Խաչը տեղադրողներն ասում էին նաև, որ այն նվիրված է Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին և մտադիր են նշված վայրը իրենց ուժերով ուխտատեղի դարձնել:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 173+
173+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8378 դիտում
10:39 20-12-2015
Խոշոր հրդեհ Արագածավանի գյուղապետի անասնագոմում և ավտոտնակում. հրշեջները աշխատել են 2 ժամից ավելի
1039 դիտում
08:26 17-07-2024
Արագածավանի ՔՊ-ական ՋՕԸ պետ Սուրեն Թորոսյանի քրեական գործը փակուղի է մտել. «Ժողովուրդ»