211652_close_icon
views-count38161 դիտում article-date 22:10 05-09-2016

Հերթական բացառիկ միջոցառումը «Նարեկացի» արվեստի միությունում. ցավոք, չինովնիկներից ոչ ոք չկար. գուցե բարին դա՞ է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Երևանում «Նարեկացի» արվեստի միության դահլիճում ասեղ գցելու տեղ չկար: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր լրացավ միության 12-րդ տարեդարձը, որի ժամանակ ելույթ ունեցան «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախումբը, «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը, «Նժդեհ» ազգագրական պարի խումբը, ինչպես նաև «Նարեկացի» արվեստի միության գեղարվեստական ղեկավար Լուսինե Ազարյանը՝ Հարություն Թագվորյանի նվագակցությամբ: Միությունը հավատարիմ մնալով իր սկզբունքներին՝ ամեն տարի այս օրը նվիրում է հայ մեծանուն արվեստագետներից մեկի կյանքն ու գործունեությունը ներկայացնելով, ինչպես նաև կատարելով հոբելյարի ստեղծագործական գործունեությանը նվիրված միջոցառումներ: Այսօր նույնպես բացառություն չէր և այն նվիրված է Սայաթ-Նովային: Կենտրոնում տեղի ունեցավ նաև բացառիկ ցուցահանդեսի բացում, որտեղ ցուցադրվում են նկարիչ Հրաչյա Ռուխկյանի «Սայաթ-Նովայի դիմանկարները», ինչպես նաև Սայաթ-Նովայի ընդօրինակած ձեռագիր 3 մատյաններից՝ «Մատյան ողբերգության», «Աստցվածաշունչ», «Դավթար», մեզ հասած փաստագրական ֆոտոնյութերը: Միջոցառմանը ներկ էին սիրված մտավորականներ, այդ թվում՝ աշխարհահռչակ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, սիրված պարուսուց Գագիկ Գինոսյանը, Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, սիրված մտավորական Դանիել Երաժիշտը և այլ ներկայացուցիչներ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ցանկալի կլիներ, որպեսզի հայանպաստ այս միջոցառմանը ներկա լինեին օրենսդիր և գործադիր մարմինների չինովնիկներ, մշակույթի նախարարության ներկայացուցիչներ, սակայն, ցավոք, նրանք գուցե ժամանակ չեն ունեցել կենդանի ունկնդրելու հայեցի երաժշտություն: Երևի նրանք ավելի շատ գերադասում են խորտկարանային ձայնագրություններ: Վստահ ենք, եթե մեկ անգամ նրանք այցելեին նշված կենտրոն, ապա 5 տոկոս իրենց մեղքերին թողություն ստացած դուրս կգային այնտեղից: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 243+
243+

Նմանատիպ նյութեր