2456 դիտում
15:17 21-04-2015
Թուրքիան չի կարող Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ճոխությունից հրաժարվել. Մևլեթ Չավուշօղլու
Անկարան մտադիր չէ Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքական ուղղությունից հրաժարվել, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլեթ Չավուշօղլուն:
«Մենք չենք կարող մեզ ճոխություն թույլ տալ հրաժարվել դրանից: Ոչ այս տարի, ոչ էլ ավելի ուշ»,-ասել է նա՝ Վաշինգտոնի Քառնեգի կենտրոնում ունեցած իր ելույթի ժամանակ:
Չավուշօղլուն հայտարարել է, թե ափսոսանք և զղջում է ապրում, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի և վարչապետ Դավութօղլուի՝ 1915 թվականի հայերի զանգվածային ջարդերի մասին նրանց՝ իբրև թե ցավակցական ուղերձները Հայաստանի իշխանությունների կողմից դրական չեն ընդունվել և հավելել է, որ թուրքական իշխանություններն աշխատում են, որպեսզի հարթեն երկու ժողովուրդների միջև առկա բաժանումը՝ շեշտադրում անելով նաև ղարաբաղյան հակամարտության հարցի վրա:
«Մենք կշարունակենք այդ ուղղությունը պատմական փաստերի ուսումնասիրման և ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում»,-ասել է Չավուշօղլուն:
Նմանատիպ նյութեր
3739 դիտում
09:58 13-02-2018
Թուրքիան կվերականգնի կամ վերջնականապես կխզի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ. Չավուշօղլու. «Ամերիկայի ձայն»
3916 դիտում
23:54 20-08-2016
Թուրքիան վավերացրել է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 20 մլն դոլարանոց համաձայնագիրը
Այս բաժնից
616 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ
934 դիտում
20:07 21-12-2024
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը
766 դիտում
19:37 21-12-2024
Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին