211652_close_icon
views-count7792 դիտում article-date 17:33 09-01-2022

Թուրքիան և Թյուրքական պետությունների կազմակերպությունը համակողմանի աջակցություն կցուցաբերեն Ղազախստանին. Չավուշօղլու

Թուրքիան հանդես է գալիս Ղազախստանում կայունության, հանգստության և խաղաղության հնարավորինս շուտ ձեռքբերման օգտին և մտադիր է համակողմանի աջակցություն ցուցաբերել այս երկրին ինչպես իր անունից, այնպես էլ Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է aa.com.tr-ն:

«Մենք հուսով ենք, որ Ղազախստանը որքան հնարավոր է շուտ կհասնի կայունության, խաղաղության և հանգստության։ Մենք՝ Թուրքիան և Թյուրքական պետությունների կազմակերպությունը, կտրամադրենք համակողմանի աջակցություն այս ուղղությամբ։ Մյուս մասնակից երկրների, ողջ թյուրքական աշխարհի խնդիրը մեր խնդիրն է։ Ամբողջ աշխարհը դա տեսավ Ղարաբաղում տարած հաղթանակի օրինակով»,- ընդգծել է Չավուշօղլուն։

Թուրք նախարարը հայտնել է, որ երեքշաբթի տեղի կունենա Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը։

Նմանատիպ նյութեր