211652_close_icon
views-count1537 դիտում article-date 16:49 21-04-2015

Ապրիլը՝ բարելավված ջրամատակարարմամբ. ՙԵրևան Ջուր՚ ՓԲԸ գործունեության արդյունքները 2015թ. մարտին

Գարունը երևանցիներին հաճելի ապրումներ ու զգացողություններ պատճառելուց բացի, մեկ այլ անակնկալ էլ մատուցեց: «Երևան Ջուր» ՓԲԸ հայտարարեց, որ ապրիլից մայրաքաղաքը ապահովված կլինի նվազագույնը 17-ժամյա ջրամատակարարմամբ՝ 7.00-24.00 ժամանակամիջոցում: Ընդ որում, էներգիայի ու ջրի շարունակական տնտեսման պարագայում, ինչը եւս մեկ անգամ վկայում է համակարգի դինամիկ զարգացման մասին: Իրականացված աշխատանքների արդյունքում, անցած ամիս Երևանում 23,5-24,0 ժամ ջուր ուներ սպառողների 85,8%-ը, 17-23,5 ժամ՝ 13,4%-ը, իսկ մինչև 17 ժամ՝ 0.8%-ը: (Ի դեպ, ջրամատակարարման նվազագույն ժամանակացույցը Երեւանում առաջիկա ամիսների համար հրապարակվում է ապրիլի 23-ին «Եթեր» շաբաթաթերթում): Մարտը նշանավորվեց ևս մի կարևոր իրադարձությամբ. Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում արագ տեմպերով իրականացվեցին 16 ցայտաղբյուրի ու 2 հասարակական զուգարանի կառուցման աշխատանքները, որոնք ավարտվեցին ինչպես եւ նախատեսվում էր, ապրիլի առաջին օրերին: Ինչ վերաբերում է համակարգի ընթացիք գործերին, ապա հաշվետու ամսում վերանորոգման աշխատանքներ են տարվել Գառնի-Երևան, Ապարան-Շոր-Շոր ջրատարների վրա: Իսկ ներքաղաքային բաշխիչ ցանցում գոտիավորման ու վերակառուցման աշխատանքներ շարունակվել են ամենուր: Օրինակ` խցափակվել և շահագործումից հանվել է Մամիկոնյաց 35-ից-41 հասցեների միջև ընկած թուջե ջրագիծը, որն անցնում էր ծառերի ու խանութների հատվածով: Փոխարենը անցկացվեց պողպատե նոր ջրագիծ, կատարվեցին ջրամիացումներ, կառուցվեցին նոր հորեր և փականային հանգույցներ: Դրա շնորհիվ տարածքում բարելավվեց ջրամատակարարումը, իսկ ցանցը դարձավ առավել հուսալի: Նմանատիպ արդյունքով աշխատանքներ են կատարվել նաև Մամիկոնյաց փողոցի մեկ այլ` Ազատության պողոտա - Շիրվանզադեի փողոց հատվածում: 150 մմ տրամագծով թուջե ջրագիծը անցնում էր ծառերի տակով, ինչի պատճառով անհնար է վերացնել վթարները: Խնդրի լուծման նպատակով ջրագիծը հանվեց շահագործումից, իսկ սպառողների միացումները տրվեցին նույն փողոցով զուգահեռ անցնող թուջե ջրագծից, կառուցվեցին ջրամատակարարման նոր հորեր և փականային հանգույցներ: Ջրաշինարարական աշխատանքներից ավարտվել են Մամիկոնյանց 54 շենքից մինչև Վրացական փողոց հատվածի ջրագծի, ինչպես նաեւ Մալաթիայի փողոցի ջրագծի կառուցումը, Արարատի մարզի Բարձրաշեն համայնքի ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրի 2-րդ փուլը: Իսկ Նոր Արեշի 3-րդ և 5-րդ փողոցներում, Դեմիրճյան 27-33 շենքերի բակերում, Տիտոգրադյան-Այվազովսկի փողոցների խաչմերուկից մինչև Աթոյան փողոց հատվածում շարունակվել է նախորդ ամիսներին սկսված շինարարությունը: Այս ամենի հետ մեկտեղ, ինչպես ամեն գարնան, ողջ քաղաքով տարվել են դիտահորերի եւ անձրեւաընդունիչների մաքրման աշխատանքներ: Ընդհանուր առմամբ համակարգում հաշվետու ժամանակամիջոցում կառուցվել է 179 մետր մետաղական և 199 մետր պոլիէթիլենային ջրագիծ, փոխարինվել` 106 մետր ջրագիծ, շահագործումից հանվել է 855 մետր վթարված ջրագիծ: Նաեւ վերացվել է 521 ջրագծի վթար, 1896 կոյուղու վթար և 790 վթար` պոմպակայաններում: Տեղադրվել է 24 փական և 26 ջրաբաշխիչ հանգույց, սահմանազատման կետ է տեղափոխվել 24 ջրաչափ, մաքրվել է 162 դիտահոր և 2409 անձրևընդունիչ: «Երևան Ջուր» ՓԲԸ ջրի լաբորատորիայի կողմից համակարգի հանգուցային կետերից վերցված 1500 փորձանմուշի ստուգման արդյունքները ցույց են տվել, որ սպառողներին մատակարարված ջրի որակը համապատասխանել է գործող սանիտարական նորմերին եւ կանոններին: Համակարգում շարունակվել է ջրի սպառման ծավալների վերահսկման եւ հաշվառման գործընթացը: Փաստացի ջուր սպառող բաժանորդների քանակը կազմել է 261536: Նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ ջրի վաճառքն ավելացել 43,000 խմ-ով: Ջրի միջին ծախսը մեկ բաժանորդի հաշվով կազմել է 12,5 մ3՝ 2014թ. մարտի 11,5 մ3 դիմաց: Կազմվել է ջրի օգտագործման կանոնների խախտման 489 տարաբնույթ ակտ, այդ թվում 21-ը՝ բաժանորդների մոտ ապօրինի ջրագծի հայտնաբերման, իսկ 64-ը՝ ոչ բաժանորդների կողմից ջուր սպառելու վերաբերյալ: Ղեկավարվելով «Մենք հաշվետու ենք հանրության առջև» կարգախոսով՝ ՙԵրևան Ջուր՚ ընկերությունը ստորև ներկայացնում է հերթական ամենամսյա հրապարակումը 2015թ. մարտին գործունեության մի շարք հիմնական ցուցանիշների վերաբերյալ` 2014թ. նույն ժամանակամիջոցի նկատմամբ /2009թ. տվյալները համեմատության համար են/: [img]/ups/images/0632900001429620495982956.jpg[/img] [img]/ups/images/0087644001429620532300550.jpg[/img]

Նմանատիպ նյութեր