211652_close_icon
views-count6071 դիտում article-date 14:37 15-03-2017

Սևանում «ներարկմամբ» կառուցվեց նոր ջրագիծ. տարիներով բնակիչների կրած անհարմարությունը փոխհատուցվեց բարելավված ջրամատակարարմամբ

Օրերս ՙՎեոլիա Ջուր՚ ՓԲԸ-ն հայտարարություն տարածեց Սևան քաղաքի մի որոշ հատվածի ջրամատակարարման 36 ժամով դադարեցման մասին: Պատճառը Նաիրյան և Էներգետիկ փողոցների ու հարեւան տարածքների սպառողների ջրամատակարարման բարելավման անհրաժեշտությամբ պայմանավորված աշխատանքներն էին: Խնդիրն այն է, որ տարածքը սնուցող 300մմ տրամագծով թուջե ջրագիծը տարիների ընթացքում դարձել էր վթարային: Դրա հետևանքով խողովակից արտահոսում էր վայրկյանում 12-15 լիտր, ինչն էլ կազմում էր ընդհանուր ջրաքանակի մոտ 30-35%: Դա էլ, բնականաբար, ազդում էր բնակավայրի առանց այդ էլ ոչ բարվոք ջրամատակարարման վրա: Ելնելով ստեղծված իրավիճակից` ընկերության ՙԱրևելք՚ շահագործման տնօրինության «Գյուղեր» տեղամասի մասնագետները ձեռնամուխ եղան խնդրի արմատական լուծմանը: Հին, ֆիզիկապես մաշված թուջե ջրագծի մեջ «ներարկվեց» ավելի փոքր տրամաչափի՝ 160մմ պոլիէթիլենե խողովակ, որին կարճ ժամկետում միացան բոլոր բաժանորդները: Արդյունքում մի քանի ժամով ավելացավ տարածքի սպառողների ջրամատակարարումը` նաեւ դառնալով է՜լ ավելի հուսալի ու բավարար ճնշումով: Իրավիճակի դրական փոփոխությունն անմիջապես նկատվեց ու համապատասխան կերպով գնահատվեց սեւանցիների կողմից: Նրանք արդեն համոզվեցին են` անհարմարությունները մնացին անցյալում, կնշանակի՝ նոր Օպերատորի խոսքը գործից չի տարբերվում: [b]«Վեոլիա Ջուր» ՓԲԸ [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր