211652_close_icon
views-count1529 դիտում article-date 18:37 21-04-2015

Գորիս-Կապան ավտոճանապարհը երկկողմանի բաց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Գորիս-Կապան միջպետական նշանակության ավտոճանապարհի 246-247-րդ կմ հատվածում ապրիլի 21-ին փլուզված ժայռաբեկորները Գորիսի ճանապարհաշինական ընկերության աշխատակցիների ջանքերով ժամը 17:00-ի դրությամբ հեռացվել են ճանապարհի երթևեկելի հատվածից: Այն երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Նմանատիպ նյութեր