3907 դիտում
11:03 23-04-2015
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի կինը նույնպես մեծահարուստ է, նույնիսկ ավելի ունևոր, քան իր ամուսինը. Ժողովուրդ
«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ըստ ներկայացված գույքի և եկամուտների հայտարարագրի, բավական հարուստ է: Ըստ ներկայացված փաստաթղթի՝ 2014 թվականի վերջին նրա դրամական միջոցները կազմել են 9 մլն դրամ և 110 հազար դոլար: Նրա անցած տարվա եկամուտը կազմել է 10 մլն 38 հազար 538 դրամ: Հետաքրքիր է, որ Ռոբերտ Նազարյանի կինը՝ Սվետլանա Խառատյանը, նույնպես մեծահարուստ է, նույնիսկ ավելի ունևոր, քան իր ամուսինը:
Նա հայտարարագրել է 300 հազար դոլար դրամական միջոց, իսկ նրա տարեկան եկամուտը կազմել է 24 հազար 450 դոլար, որը նա ստացել է որպես փոխառության դիմաց վճարված տոկոսադրույք: Ռոբերտ Նազարյանը, որը եկող տարի կդառնա վաթսուն տարեկան, երբևէ գործարարությամբ չի զբաղվել: Հայաստանի անկախության տարիներին նա մշտապես պետական տարբեր պաշտոններ է զբաղեցրել: Այսինքն՝նա նման կարողություն կարող էր կուտակել միայն կոռուպցիոն ճանապարհով:»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1523 դիտում
17:55 29-05-2017
Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փոխնախագահ է նշանակել
Այս բաժնից
1000 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1273 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2563 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ