2565 դիտում
13:15 12-02-2019
Միքայել Վիրաբյանը նշանակվել է Արցախի հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի նախագահ
Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Միքայել Վիրաբյանը նշանակվել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ՝ մինչև 2022 թվականի հուլիսի 12-ը պաշտոնավարման ժամկետով:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանի մեկ այլ հրամանագրով Միքայել Վիրաբյանն ազատվել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից։
Նմանատիպ նյութեր
1577 դիտում
10:17 10-06-2014
Արթուր Վարդանյանը նշանակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ
Այս բաժնից
889 դիտում
19:17 19-10-2024
Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել ոչ թե Փաշինյանի, այլ Հայաստանի հետ. Էլչին Ամիրբեկով
880 դիտում
18:00 19-10-2024
ԲՏԱ փոխանախարարը Նյու Դելիում մասնակցել է «Հեռահաղորդակցության ստանդարտացման համաշխարհային համագումար»-ին