211652_close_icon
views-count4455 դիտում article-date 11:24 23-04-2015

Օբաման հայտարարություն կանի ապրիլի 24-ին. Սպիտակ Տուն

Նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարությամբ հանդես կգա: Այս մասին հայտնել է ԱՄՆ Սպիտակ Տան պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Շուլցը, փոխանցում է Ria Novosti-ն: Վերջինս նույնպես խուսափել է 1915 թվականի հայերի զանգվածային կոտորածն անվանել ցեղասպանություն: Հարցին, թե Օբաման հայերի ջարդերը ցեղասպանություն համարո՞ւմ է, թե՞ ոչ, Շուլցը պատասխանել է. «Կարծում եմ, որ կարող ենք սպասել պատմական նշանակության այդ տարելիցի մասին նախագահի հայտարարությանը»: Լրագրողները Շուլցին հիշեցրել են 2008 թվականին Օբամայի նախընտրական քարոզարշավում տված խոստումը, որով նա նախագահ ընտրվելու դեպքում պետք է ճանաչեր Հայոց ցեղասպանությունը, ինչին նա պատասխանել է, որ Օբաման և վարչակազմի անդամները բազմաթիվ անգամներ են ընդունել Օսմանյան կայսրությունում իրականացված 1,5 միլիոն հայերի կոտորածի փաստը, իսկ ԱՄՆ-ն Թուրքիային Հայաստանի հետ կառուցողական հարաբերությունների կոչ է անելու:

Նմանատիպ նյութեր