2453 դիտում
14:08 23-04-2015
Պան Գի Մունը՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ ինքը հիշում է 1915 թվականին օսմանցիների կողմից իրականացված հայերի զանգվածային ջարդերի մասին և որ ապրիլի 24-ին Հայաստանում և աշխարհի շատ պետություններում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակման արարողություններ են անցկացվելու: Այդ մասին Նյու Յորքում տեղի ունեցած ճեպազրույցում ասել է Պան Գի Մունի մամլո քարտուղար Ստեֆան Դյուժարիկը:
Վերջինս ասել է, թե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ամբողջապես գիտակցում է, որ անցյալի արյունալի իրադարձություններին բնութագրում տալու հարցը, այն է՝ 1915 թվականի հայերի զանգվածային կոտորածը ցեղասպանություն անվանելը «նրբանկատ հարց է»:
«Նա հաստատապես վստահ է, որ 1915 թվականի ողբերգական իրադարձությունների մասին հիշողությունները և պատմական փաստերի վերականգնման նպատակով համագործակցության շարունակությունը կամրապնդեն ապագայում նման սարսափելի իրադարձությունները կանխելու մեր կոլեկտիվ ձգտումը»,-ասված է Պան Գի Մունի հայտարարության մեջ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մինչ օրս խուսափում է 1915 թվականի դեպքերը ցեղասպանություն անվանելուց:
Նմանատիպ նյութեր
977 դիտում
10:32 27-12-2014
Պան Գի Մունը կոչ է արել Պակիստանին չեղյալ հայտարարել մահապատժի մասին օրենքը
1365 դիտում
22:51 01-02-2014
Պան Գի Մունը կոչ է արել Ուկրաինայի կառավարությանը և ընդդիմադիրներին զսպվածություն ցուցաբերել
1134 դիտում
17:04 04-02-2014
Պան Գի Մունը` Սոչիի Օլիմպիական խաղերի պատվավոր ջահակիր
Այս բաժնից
832 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1300 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
841 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել