211652_close_icon
views-count817 դիտում article-date 15:00 23-04-2015

Ես նորից սկսեցի խմել, որպեսզի կարողանամ նկարահանել այնպես, ինչպես նախկինում. Լարս ֆոն Տրիեր

Դանիացի ռեժիսոր Լարս ֆոն Տրիերը 2011 թ. Կաննում տված սկանդալային հարցազրույցից հետո առաջին անգամ նոր հարցազրույց է տվել, որում խոստովանել է, որ վերադարձել է ալկահոլին, ուրեմն և՝ նորից կարող է ֆիլմ նկարահանել: Ինչպես տեղեկացնում է «The Guardian»-ը, Տրիերը նշել է, որ նորից սկսել է խմել, որպեսզի կարողանա հնարավորություն ունենալ նկարահանել այնպես, ինչպես նախկինում: «Դրան հակառակ ալկոհոլից զերծ մնալը բացասաբար է անդրադառնում: Սպիրտը բարձրացնում է զգացմունքայնությունը, թույլ է տալիս հաշտվել էկզիստենցիալ տագնապը և այն դարձնել ստեղծագործական ներուժի աղբյուր», - ասել է ռեժիսորը:

Նմանատիպ նյութեր