2777 դիտում
09:27 24-04-2015
Հունգարիայի հայերն այսօր «կախված են օդից». Թամաշ Թուրջյան
Հայոց Մեծ Եղեռնի՝ ցեղասպանության զոհերի հիշատակի հարյուրամյա տարելիցի կապակցությամբ Հայաստանում այս օրերին գտնվող բազմաթիվ հյուրերի ցանկում է նաև սեփական նախաձեռնությամբ Հունգարիայի հայերի ներկայացուցիչ, դոկտոր Թուրջյան Թամաշը, ով միևնույն ժամանակ Հունգարիայի խորհրդարանի հայկական խմբի ներկայացուցիչն է, և նրա խորհրդական Հայաստան Աղեկյանը, ով միևնույն ժամանակ Դիոր քաղաքի հայկական ինքնավարության նախագահն է արդեն 13 տարի: Թեև Թուրջյան Թամաշը պաշտոնական հյուրերի ցանկում է, այսուհանդերձ, նրա այցի երկու հիմանական նպատակներից են Ցեղասպանության ընդունումը և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը: Արմատներով հայ այս անձնավորությունը առաջին անգամ Է Հայաստանում՝ Երևանում, իսկ մինչև այդ այցելել է ԼՂՀ:
«Հայաստանի և Հունգարիայի միջև1991 թվականից գործող դիվանագիտական հարաբերությունները խզվեցին՝ կապված ազգային հողի վրա հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության հետ, քանզի ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը հանձնվեց իր երկրին, որտեղ էլ հերոսի կոչման արժանացավ:
Հայաստանը, համարելով դա վիրավորանք, պահանջում է պաշտոնական Հունգարիայից ներողություն, իսկ Հունգարիան պնդում է, որ ինքը վարվել է ,եվրոպական նորմերին համաձայնե և հիմքեր չի տեսնում դրա համար: Այդպես էլ փոխզիջման չգնալով՝ երկու երկրները օդից կախված են թողնում Հունգարիայիում մոտ 350,000 հայերի ճակատագրերը, մինչդեռ դա ամենևին էլ խոհեմ դիրքորոշում չէ: Հայերը սիրված ու պահանջված են մոտ 300 տարի Հունգարիայում որպես նաև ընտրության իրավունք ունեցողներ, մինչդեռ ադրբեջանցիները և թուրքերը հիմնականում հավելյալ բեռ են պետության համար: Թե,և ըստ Թուրջյան Թամաշի, խնդիրը ամենևին էլ քրիստոնյա հայերի ու մուսուլման ազերիների թվաքանակի փոխհարաբերության ու կարգավիճակի միջև չէ, այլ զուտ տնտեսական է, երկրների հնարավորությունների առումով:
Ցեղասպանության ընդունման քարոզչական ընթացիկ աշխատանքների թվում են նաև Հունգարիայի խորհրդարանում կազմակերպվող Ցեղասպանության մասին հարցազրույցները համաշխարհային դիվանագետների մակարդակով, որտեղ մանրամասն քննարկվում են կրոնական ու էթնիկ պատերազմների զոհերի պահանջատիրական հարցերը ևս»,-ասաց Թուրջյան Թամաշը:
Նմանատիպ նյութեր
3679 դիտում
22:57 10-01-2019
«Ձեր պարտականությունն օդից կախված վարկածները պարզելն է». Աշոտ Ասատրյան
Այս բաժնից
976 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
997 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»