3679 դիտում
22:57 10-01-2019
«Ձեր պարտականությունն օդից կախված վարկածները պարզելն է». Աշոտ Ասատրյան
[b]Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.[/b] «Իշխանության ներկայացուցիչները, նիստերի ժամանակ, իրավունք չունեն խոսել օդում կախված լուրերից հատկապես, եթե դա վերաբերվում է երեխաներին և նրանց [url=https://shamshyan.com/hy/article/2019/01/10/1114617/]օրգանների վաճառքին[/url]։
Այն դեպքում, երբ առաջին փոխվարչապետը հայտարարում է, որ իր ղեկավարման վերջին ամիսներին ստուգումներ է իրականացրել այդ հարցի շուրջ, սակայն որևէ դեպք չի բացահայտվել, բայց միևնույնն է՝ օդում կախված լուրեր կան, որ երեխաներին որդեգրում ու օրգանները վաճառում են։ Հատկապես այն պարագայում, երբ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարում է, որ երբևէ Միրզոյանի նշած դեպքերի մասին տեղեկատվություն չեն ստացել, գործընթացը գտնվում է իրենց հսկողության ներքո։
Նմանատիպ նուրբ հարցերի վերաբերյալ լուրջ ուսումնասիրություններ և փաստեր են հարկավոր, որպեսզի դրանից հետո դրանց մասին խոսվի նիստերի ընթացքում ու բարձաձայնվի, բայց ոչ երբեք՝ ոչ մի բան չենք հայտնաբերել, բայց օդում կախված վարկածներ կան։ Ձեր պարտականությունն այդ օդից կախված վարկածները ներքև իջեցնելը ու պարզելն է, որից հետո արդյունքների մասին հասարակությանը տեղյակ պահելը»։
Նմանատիպ նյութեր
3624 դիտում
23:04 11-09-2015
Հարաբերություններ պարզելն ավարտվեց դանակահարությամբ․ տեսանյութ
2774 դիտում
09:27 24-04-2015
Հունգարիայի հայերն այսօր «կախված են օդից». Թամաշ Թուրջյան
Այս բաժնից
934 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
958 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»