211652_close_icon
views-count1859 դիտում article-date 09:35 24-04-2015

Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչն այսօր կժամանի ՀՀ. ՀԺ

«Սերբիայի Հանրապետության նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը ապրիլի 24-ին ժամանելու է ՀՀ՝ երեկ մեզ ասաց Ս.Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Նախօրեին, հղումով Nezavisne.com կաքին, տեղեկացրել էինք, որ Սերբական Հանրապետության նախագահի ինքնաթիռը Բուլղարիայից վերադարձել է Բանյա–Լուկա, քանի որ այլևս չէին կարող սպասել Թուրքիայի տարածքով թռչելու թույլտվության: Նշվում էր, որ ինքնաթիռն ավելի վաղ թույլտվություն էր ստացել, սակայն Բուրգասում ստիպված է եղել սպասել համապատասխան կազմակերպության թույլտվությանը: Խոսքը, պարզվում է, Բոսինայի և Հերցոգովինայի Դաշնության Սերբական Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկի օդանավի մասին է եղել: Պաշտոնական Անկարան, սակայն, երեկ հերքում էր, որ փակել է Դոդիկի ինքնաթիռի օդային տարածքը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Թանյու Բիլգիչը: «Մամուլում հայտնված տեղեկությունները, թե Թուրքիան իբր արգելել է Բոսնիայի կազմում գտնվող Սերբական Հանրապետության ղեկավարի ինքնաթիռին օգտվել մեր երկրի օդային տարածքից, իրականությանը չեն համապատասխանում: Բոսնիայի իշխանությունները մեզ նման խնդրանքով չեն դիմել»,- հայտարարել է Բիլգիչը: Ինքը՝ Դոդիկը, երկրի լրագրողների հետ զրույցում հաստատել է Nezavisne.cоm-ի տեղեկությունները և հավելել, որ ակնհայտ խոչընդոտներ են ի հայտ եկել: «Թուրքիան իր օդային տարածքն օգտագործելու թույլտվություն ի վերջո տրամադրել է: Մենք դրա մասին իմացանք միայն վերադառնալուց հետո: Ենթադրում եմ, որ այդ թույլտվությունը չէր տրվի, եթե մենք շարունակեինք սպասել Բուլղարիայում»,- ասել է Դողիկը: Նա խոսել է նաև Ցեղասպանության մասին. «Հնարավոր չէ անտեսել փաստը, որ 100 տարի առաջ թուրքերի կողմից հայերի դեմ ահավոր հանցագործություն է իրականացվել, որի ընթացքում 1.5 մլն հայեր են սպանվել»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր