211652_close_icon
views-count3175 դիտում article-date 10:15 24-04-2015

Իրինա Ալեգրովայի հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ

Երգչուհի Իրինա Ալեգրովան հանդես է եկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձով, որումասված է. «Սիրելի ընկերներ: Այսօր հատուկ օր է: Այսօր սարսափելի օրվա տարելից է` 100 տարի առաջ տեղի է ունեցել Օսմանյան Թուրքիայի տարածքում ապրող հայերի զանգվածային Ցեղասպանություն` XX դարում զանգվածայն Ցեղասպանության առաջին փաստը: Ավելի քան 1,5 մլն անմեղ մարդ սպանվել է 2 շաբաթվա ընթացքում` ամենագազանային, ամենաանմարդկային միջոցներով` ուղղակի այն բանի համար, որ նրանք քրիստոնյաներ են եղել, ուղղակի այն բանի համար, որ նրանք աջակցել են Ռուսաստանին: Երբեմն մենք մեզ հաշվետվություն չենք տալիս այն բանում, թե որքան մոտ է դա մեզ: Բառացիորեն օրերս հայերի մարդասպանների հոգևոր ժառանգորդները Լիբիայում մահապատժի ենթարկեցին անմեղ քրիստոնյաների` եթովպացիների, ավելին՝ իրենց գազանության մասին նրանք տեսագրություն են հրապարակել համացանցում: Դոնբասում շարունակում են անմեղ մարդիկ զոհվել.. Տեսնելով այդ ամենը՝ մենք պարզապես պարտավոր ենք հասկանալ, թե որքան վատ բան է չհիշելը: Այսօր` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, ես խնդրում եմ ձեզ հարգանքի տուրք մատուցել նրանց պայծառ հիշատակին և ազգային, կրոնական, քաղաքական թշնամանքի բոլոր անմեղ զոհերի հիշատակին: Մենք հիշենք…»: Հիշեցնենք, որ Ալեգրովան այսօր տոնական համերգով հանդես է գալու ՌԴ Տվեր քաղաքի կրկեսում: Այդ կապակցությամբ Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը իր վրդովմունքն էր հայտնել երգչուհուն, ով պատասխանել էր, թե դա ամենևին էլ տոնական համերգ չէ, բացի այդ, նա համերգի սկզբում կնշի Ցեղասպանության մասին փաստը, այնուհետև առաջին երգը կերգի հայերեն: Ալեգրովային խնդրել էին համերգը հետաձգել, սակայն նա մերժել էր:

Նմանատիպ նյութեր