211652_close_icon
views-count44355 դիտում article-date 23:39 10-06-2024

Արտառոց դեպք՝ Երևանում․ ոստիկանները որոնում են Իրինա Ալեգրովայի հետույքին ձեռք տված ու փախուստի դիմած տղամարդուն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 24-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 25-ամյա Իրինա Ալեգրովան և հայտնել, որ նույն օրը՝ կեսգիշերն անց, Թումանյան փողոցի 10 հասցեում իրեն անծանոթ տղամարդը թիկունքից մոտեցել է իրեն, ձեռք տվել հետույքին և վազելով հեռացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ի․ Ալեգրովայի մոտ են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը, սակայն թարգմանիչ չլինելու պատճառով ոստիկաններին հնարավոր չի եղել Ի․ Ալեգրովայից ընդունել հաղորդում։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն արդեն մեկ տասնյակից ավելի տեսախցիկներ են ստուգել, որպեսզի հայտնաբերեն Ի․ Ալեգրովայի հետույքին ձեռք տված տղամարդուն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր