211652_close_icon
views-count1248 դիտում article-date 10:26 24-04-2015

FIDH-ը կոչ է անում ճանաչել և փոխհատուցել Ցեղասպանությունից տուժածներին, նրանց ժառանգներին և ողջ հայ համայնքին.ՀԱ

«Հայոց Աշխարհ» օրաթերթը գրել է. «Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH)՝ թուրք և հայ իրավապաշտպան գործընկերների հետ համատեղ, հռչակագիր է տարածել՝ կոչ անելով Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը և բացել հայ-թուրքական սահմանը: Միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության փաստաթղթում նշված է՝ «Կոչ ենք անում Թուրքիային՝ պաշտոնապես ճանաչելու իր պատասխանատվությունը Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարության կողմից կազմակերպված և իրագործված հայ ազգաբնակչության ցեղասպանության հանցագործության հարցում: Կոչ ենք անում Թուրքիային՝ դադարեցնել իր պաշտոնական ժխտողական քաղաքականությունը և փոխհատուցել Ցեղասպանությունից տուժածներին, նրանց ժառանգներին և ողջ հայ համայնքին՝ նրանց պատճառած վնասի և կրած տառապանքների համար»» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Նմանատիպ նյութեր