Լիբիայում մտադիր են Քադաֆիի ունեցվածքը վերադարձնել ժառանգներին
Լիբիայի կառավարությունը լիբիացի վերջին թագավոր Իդրիս Մուհամեդ Ալ-Սանուսիին վերականգնելու և միապետի նախկին սեփականությունը օրինական ժառանգներին փոխանցելու մտադրության մասին հայտարաություն է արել, ով երկիրը կառավարել է մինչև 1969 թվականի Մուամար Քադաֆիի ռազմական հեղաշրջումը:
Լիբիայի նախարարների կաբինետի հրահանգի նախագծում նշվում է, որ միջոցներն ուղղված են այն անձանց իրավունքների վերականգնմանը, որոնք տուժել են 1969թ. Քադաֆիի իրականացրած հեղաշրջման հետևանքով, հայտնում է Sky news-ը։
Լիբիայի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են վերադարձնել թե միապետին և թե նրա ժառանգների երկրի քաղաքացիությունը: