7822 դիտում
19:37 24-04-2015
Ստամբուլում ոստիկանները ծեծել են Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառման մասնակիցներին. տեսանյութ
Թուրքիայի ոստիկանության հատուկ ջոկատայինները հարձակվել են Ստամբուլի տեխնիկական համալսարանի ուսանողների վրա, որոնք Հայոց ցեղասպանությանը նվիրված բողոքի միջոցառում էին կազմակերպել:
Ստամբուլի տեխնիկական համալսարանի տարածքում քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» երիտասարդական կուսակցության նախաձեռնությամբ ուսանողները Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման միջոցառում էին կազմակերպել՝ կրելով Հրանտ Դինի, Սևակ Շահին Բալըքչըի և 1915-ի ապրիլի 24-ին ձերբակալված ու մահվան ուղարկված հայ մտավորականների լուսանկարները, ինչպես նաև բացականչել՝ «առերեսվեք Հրանտի հետ, Ցեղասպանության հետ»։
Համալսարանի անվտանգության աշխատակիցներն ու ոստիկանները փորձել են ուսանողներից խլել պաստառները, որի ժամանակ որոշ ոստիկաններ ուժ էին կիրառել ուսանողների դեմ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1239 դիտում
13:21 11-04-2015
Բակո Սահակյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողովի մասնակիցներին
4581 դիտում
14:48 24-04-2017
Ստամբուլում ոստիկանները խոչընդոտել են Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառման անցկացմանը
Այս բաժնից
859 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1324 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
877 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել