211652_close_icon
views-count1620 դիտում article-date 10:03 25-04-2015

Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները ինչ-որ մի բանի նախընթացն էին՝ կայծը. այն կարող է մնալ կայծ, կարող է կրակի վերածվել. ՀԱ

«Հայոց Աշխարհ» օրաթերթը գրել է. ««Մոդուս-Վիվենդի» կենտրոնի նախագահ ԱՐԱ ՊԱՊՅԱՆՆ ընդհանուր առմամբ գոհ է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպական մակարդակից, բայց կուզենար, որ «իշխանություններն ավելի հստակ դիրքորոշում արտահայտեն»։ -Մենք ի՞նչ ենք ուզում։ Այդ հարցի պատասխանն այդպես էլ չտրվեց։ Անգամ չհնչեց դիվանագիտական ձեւակերպումը Ցեղասպանության հետևանքների վերացման մասին։ -Այդ դրույթն ամրագրված է 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված համահայկական հռչակագրում, որ բարձրաձայնեց նախագահ Սերժ Սարգսյանը։ Սա չի՞ նշանակում, որ պետությունը հետամուտ է այդ հարցին։ -Բան չունեմ ասելու, մթնոլորտը որոշ չափով փոխվել է, բայց ակնկալում էի այս օրերին նման ոճով հայտարարություններ լսել պաշտոնատար անձանցից։ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները, կարծում եմ, ինչ-որ մի բանի նախընթացն է՝ կայծը։ Կկարողանա՞նք հետագայում այդ կայծից կրակ բորբոքել, գործ անել և հասնել մեզ համար ցանկալի արդյունքների՝ պայմանավորված է տարբեր գործոններով։ Կայծը կարող է մնալ կայծ, կարող է կրակի վերածվել՝ ամեն ինչ մեզանից է կախված» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Նմանատիպ նյութեր