211652_close_icon
views-count1038 դիտում article-date 16:25 25-04-2015

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հունաստանի խորհրդարանի նախագահին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զոի Կոնստանդոպուլուին, ով գլխավորում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին մասնակցող Հունաստանի պատվիրակությունը: Վարչապետը կարևորել է Հունաստանի պաշտոնական պատվիրակության մասնակցությունը Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումներին, ինչը վկայում է Հայաստանի և Հունաստանի բարձր մակարդակի հարաբերությունների մասին: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև տարբեր բնագավառներում հաստատված փոխգործակցությունը և կարևորել երկկողմ տնտեսական համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ քայլերի իրականացումը, խորհրդարանական կապերի ամրապնդումը: Զոի Կոնստանդոպուլուն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ որպես Հունաստանի խորհրդարանի նախագահ շարունակելու է իր ներդրումը բերել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: Տիկին Կոնստանդոպուլուի խոսքով՝ հայ-հունական բարեկամական հարաբերություններն ունեն պատմական արմատներ, որոնք երկու երկրների կապերի զարգացման լավ հիմք են: Հունաստանի խորհրդարանի նախագահը նշել է, որ Հունաստանն իրեն համարում է Հայաստանի դաշնակիցը և կարևորել միջազգային կառույցներում փոխգործակցությունը: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս:

Նմանատիպ նյութեր