«Ֆրոնտ ալ-Նուսրա»-ն գրավել է Ջիսր-էշ-Շուգուր քաղաքը
Սիրիայում «Ֆրոնտ ալ-Նուսրա» խմբավորման զինյալները, որոնք կապ ունեn «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման հետ, Իդլիբ շրջանում գրավել են Ջիսր-էշ-Շուգուր քաղաքի մեծ մասը: Այն վերջին խոշոր քաղաքն էր, որը մինչ այդ գտնվում էր կառավարական զորքերի վերահսկողության ներքո:
Զինյալները հայտարարել են, որ քաղաքի փողոցներում ընկած են կառավարական զորքերի տասնյակ զինվորների դիակներ: Իսկ Սիրիայի պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ քաղաքը գրավված չէ, մարտերը շարունակվում են: