2229 դիտում
09:12 26-04-2015
«Ցեղասպանությանը արդարացում չկա». Իրկուտսկի նահանգապետ. ֆոտոշարք, տեսանյութ
Այս օրերին Ռուսաստանի Դաշնության նահանգներում և քաղաքներում շարունակվում են Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում անցկացվող ամենատարբեր ակցիաներն ու հիշատակի միջոցառումները:
Ապրիլի 22-ից 25-ը ՌԴ շուրջ 650 քաղաքներում տեղի ունեցան շուրջ երկու հազար միջոցառում` ներառյալ՝ հիշատակի համերգը Կրեմլի Սյունազարդ դահլիճում, կլոր սեղաններ՝ քաղաքական գործիչների, ՌԴ Գիտությունների ազգային ակադեմիայի, Հանրային պալատի, Պետդումայի անդամների մասնակցությամբ:
Ապրիլի 22-ին Մոսկայում, Կրեմլի Սյունազարդ դահլիճում կայացավ «Աշխարհն առանց ցեղասպանության» հիշատակի երեկոն, իսկ Մոսկվայի հայ համայնքը ներկայացրեց «Ոտքի՝ դատարանն Է գալիս» բեմադրություն-ակցիան՝ Արմեն Ջիգարխանյանի, Դմիտրի Խառատյանի, Օլգա Կաբոյի եւ հայտնի այլ արտիստների մասնակցությամբ: Դրաման ներկայացրեց վավերագրական վկայություններ, որոնք հավաքվել են Բեռլինի 1921 թվականի արխիվի հիման վրա:
Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ անցկացվեցին նաև ՌԴ Իրկուտսկ քաղաքում: Ապրիլի 24-ին Իրկուտսկում բացվեց «Հայոց ցեղասպանություն. 100 տարի անց պատմությունը մոռացված չէ» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը: Հավաստի փաստեր և անվիճելի իրողություններ պարունակող լուսանկարները շառաչուն ապտակ են ինչպես Հայոց Ցեղասպանությունը կազմակերպողներին, այնպես էլ պատմության կեղծարարներին և Թուրքիայի ներկայիս իշխանություններին,- ցուցահանդեսը դիտելուց հետո ասում էին Իրկուտսկի բնակիչները` ամենատարբեր ազգությունների մարդիկ:
Նույն օրը ՌԴ Իրկուտսկի նահանգապետ Սերգեյ Երոշչենկոն հանդիպում ունեցավ «Իրկուտսկի հայ մշակութային ընկերակցության» ներկայացուցիչների հետ:
- Նման սարսափելի իրադարձություններին արդարացում չկա, եւ դրա մասին հիշողությունը պետք է պահպանվի սերունդների միջեւ,- հանդիպման ժամանակ նշեց նահանգապետը: Բոլոր ժողովուրդները պետք է հնարավորություն ունենան ապրելու առանց պատերազմների ու ագրեսիայի: Ցեղասպանությանը արդարացում չկա: Իրկուտսկի մարզում ապրում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Մենք պետք է հարգենք միմյանց սովորություններն ու ավանդույթները, ձեւավորենք հարգանք պատմական ժառանգության եւ մշակութային արժեքների նկատմամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4024 դիտում
14:42 29-04-2017
Մասիմիլիանո Ալեգրի. Մեզ արդարացում չկա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1087 դիտում
13:38 19-06-2014
Արդարացում չկա նման ելույթին. դել Բոսկե
4936 դիտում
22:50 20-12-2016
Յան Ռայթ. Օզիլի խաղին արդարացում չկա
Այս բաժնից
550 դիտում
19:31 23-10-2024
Երևանի Ղևոնդ Ալիշյանի անվան դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
679 դիտում
19:17 23-10-2024
Ժաննա Անդրեասյանը Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել է հնարավոր համագործակցության շրջանակները
751 դիտում
19:04 23-10-2024
Միջազգային համաժողովի մասնակիցները ՀՀ ՄԻՊ-ի նախաձեռնությամբ այցելել են Գառնիի հեթանոսական տաճար