Իրկուտսկի մարզում փրկարարները հայտնաբերել են նախօրեին կործանված Ил-76 օդանավը. կա 10 զոհ
ՌԴ փրկարարները որոնողական աշխատանքների արդյունքում Իրկուտսկի մարզում հայտնաբերել են նախօրեին վթարի ենթարկված Ил-76 օդանավի զոհված օդաչուների մարմինները, ինչպես նաև սև արկղերից մեկը: Այս մասին հայտնում է RBC-ն:
Ил-76 օդանավը գրեթե ամբողջովին այրվել է: Ըստ օպերատիվ շտաբի տեղեկությունների` օդանավի անձնակազմի 10 անդմաները զոհվել են:
Իրկուտսկի մարզում տեղի ունեցած վթարի կապակցությամբ սգո օր է հայտարարվել:
Նշենք, որ որոնողական աշխատանքներում մասնկացում էր 500 փրկարար:
Վթարի հանգամանքները ճշտվում են: Ըստ նախնական վարկածի` այն տեղի է ունեցել եղանակային անբարենպաստ պայմանների և վատ տեսանելիության պատճառով: