211652_close_icon
views-count820 դիտում article-date 14:53 27-04-2015

Սաուդյան Արաբիայի ռազմական միջամտությունը Եմենի հակամարտությանը խափանել է երկխոսության փորձերը. The Wall Street Journal

Սաուդյան Արաբիայի ռազմական միջամտությունը Եմենի հակամարտությանը խափանել է երկրում հակամարտող կողմերի միջև իշխանության լիազորությունների բաշխման վերաբերյալ արդեն փաստացի ձեռք բերված համաձայնությունների իրագործմանը: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, Այդ մասին գրել է «The Wall Street Journal»-ը՝ հղում անելով Եմենի հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի նախկին հատուկ բանագնաց Ջամալ Բենոմարին: Բենոմարի խոսքերով, կողմերը գործնականում համաձայնեցրել էին Եմենում ազգային միասնության կառավարություն ձևավորելու վերաբերյալ բոլոր հարցերը, երբ մարտի վերջին Սաուդյան Արաբիայի ավիացիան սկսեց հարվածներ հասցնել ապստամբ հոուսիթների դիրքերին: Դրանից հետո, ըստ բանագնացի, ապստամբները խստացրին իրենց դիրքորոշումները մի շարք հարցերի վերաբերյալ, ինչի արդյունքում էլ ներազգային երկխոսության հասնելու փորձերը զգալի բարդացան:

Նմանատիպ նյութեր