211652_close_icon
views-count493 դիտում article-date 19:34 27-04-2015

Այս տարվա գրականության և արվեստի ոլորտում Պլատոնովյան մրցանակը կհանձնվի Անդրեյ Բիտովին

Վորոնեժում անցկացվող Պլատոնովյան փառատոնի շրջանակներում շնորհվող համանուն մրցանակը, որն անվանվել է ի պատիվ ռուս մեծ գրող Անդրեյ Պլատոնովի, այս տարի կհանձնվի գրող Անդրեյ Բիտովին: Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, գրականության և արվեստի ոլորտում Պլատոնովյան մրցանակը գրող, գրաքննադատ, ռուսական գրականության մեջ պոստմոդեռնիզմի հիմնադիրներից մեկը համարվող Անդրեյ Բիտովին կհանձնվի «մարդու միայնակ ձայնին» գեղագիտական հավատարմության, ինչպես նաև Անդրեյ Պլատոնովի ժառանգությանը վերադառնալու ձգտման համար:

Նմանատիպ նյութեր