2531 դիտում
10:13 28-04-2015
Իհարկե, միայն Երվանդ Զախարյանը չէ, որ երթևեկում է բիզնես կարգի ավիատոմսերով. բոլոր նախարարների մեջ էլ կա այդ թուլությունը. ՉԻ
«ՀՀ էներգետիկայի նախարարությունը հսկայական գումարներ է վատնում արտասահմանյան ուղևորությունների համար: Մարտ ամսվա ընթացքում երկու գործուղում մեկնելու համար գնված ավիատոմսերը միայն ՀՀ պետական բյուջեի վրա նստել են մոտ 7մլն դրամ: Եվ սա այն պատճառով, որ երկու անգամն էլ անձամբ նախարար Զախարյանի համար գնվել է բիզնես կարգի ավիատոմս: Առաջին գործուղումը եղել է փետրվարի 28-մարտի 3-ին. Զախարյանը և նախարարության արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը մեկնել են Կանադայի մայրաքաղաք Տորոնտո. ընդ որում, նրանք մեկնել են «շուրջերկրյա» ճամփորդություն կատարելով՝ Երևան-Բեռլին-Ֆրանկֆուրտ-Տորոնտո չվերթով, և վերադարձել Տորոնտո-Ֆրանկֆուրտ-Մոսկվա-Երևան երթուղով: Երվանդ Զախարյանի համար բիզնես կարգի ավիատոմսն արժեցել է 3 մլն 184 հազար դրամ, իսկ նրա աշխատակցի՝ էկոնոմ կարգի ավիատոմսը՝ 992 հազար 978 դրամ:
Երկրորդ գործուղումը եղել է Պեկին՝ մարտի 21-26-ը: Զախարյանը մեկնել է իր տեղակալ Արեգ Գալստյանի և արտաքին կապերի վարչության պետ Տ.Մելքոնյանի հետ: Զախարյանի՝ Երևան-Մոսկվա-Պեկին և նույն երթուղով հետադարձ տոմսն արժեցել է 1մլն 936 հազար դրամ, իսկ նախարարության մյուս աշխատակիցներից յուրաքանչյուրի տոմսերը՝ 437 հազար դրամ, այսինքն՝ նախարարն ամեն անգամ երթևեկել է 3-4 անգամ ավելի թանկ: Իհարկե, միայն Երվանդ Զախարյանը չէ, որ երթևեկում է բիզնես կարգի ավիատոմսերով. բոլոր նախարարների մեջ էլ կա այդ թուլությունը: Սա, թերևս, նորմալ կդիտվեր, եթե երկրում չլիներ սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակ և ավելի քան 30 տոկոս աղքատություն»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2702 դիտում
12:06 17-04-2020
Ասելիք իհարկե կա, վերաբերմունք իհարկե կա, բայց չեմ ուզում ասեմ. Արարատ Միրզոյանը՝ Գարեգին Բ-ի մասին. News.am
2068 դիտում
10:25 25-09-2014
Երվանդ Զախարյանը«Նաիրիտ»-ի աշխատակիցներին խոստացել է վճարել աշխատավարձի ողջ կուտակված պարտքը. 168 ժամ
1797 դիտում
08:37 27-11-2014
Երվանդ Զախարյանը այցելելու է «Նաիրիտ» գործարան. 168 Ժամ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3232 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը