211652_close_icon
views-count688 դիտում article-date 10:31 28-04-2015

Հուսով եմ՝ սփյուռքահայերն էլ մեր մասին այլևս չեն մտածում որպես «ուզվորների» և «փախցնողների». Առավոտ

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված. «Անցած ապրիլի 24-ի դրական հետևանքներից մեկն այն է, որ մեզ մոտ, կարծում եմ, վերջնականապես կոտրվել է սփյուռքահայերի վերաբերյալ կարծրատիպային պատկերացումը՝ որպես ձևականությունների հետևից ընկնող մարդկանց, որոնք հայրենիքը սիրում են միայն հեռվից և այստեղ հագուրդ են տալիս բացառապես իրենց «քնարական» զգացմունքներին: Հուսով եմ՝ սփյուռքահայերն էլ մեր մասին այլևս չեն մտածում որպես «ուզվորների» և «փախցնողների»: Առաջին հերթին լավ կլինի հրաժարվել «բացասական ծրագրավորում» ենթադրող բառերից: Նման բառ է, իմ կարծիքով, «գաղթօջախը»: Տասնամյակներ առաջ Բեյրութը կամ Գլենդելը, ըստ ամենայնի, գաղթօջախներ էին: Հիմա դրանք քաղաքներ են, որտեղ կա հայկական մեծ համայնք: Եվ այդտեղ ապրող մեր հայրենակիցները գաղթականներ չեն՝ վերմակներով փաթաթված: Նրանց մեծ մասը այդ և բազմաթիվ այլ երկրների շատ հարգված քաղաքացիներ են: Գաղթականներ չեն նաև այս 25 տարում Հայաստանից գնացածները: Նրանց, որքան հասկանում եմ, դուր չի գալիս նաև, երբ իրենց անվանում են «սփյուռքահայեր»: Ընթերցողներից մեկն առաջարկում է «արտասահմանում ապրող հայաստանցիներ» ձևակերպումը: ...Կարևորն այն է, որ շատ մարդիկ, որոնք առօրյա, սովորական կյանքում առանձնապես չեն մտածել իրենց ազգային պատկանելության մասին, այդ մարդկանց մեջ էլ է ապրիլի 24-ին արթնացել ազգային զգացմունքներ: Իսկ արդյոք նրանք կանե՞ն որևէ բան՝ այդ զգացմունքներից ելնելով, դա առաջին հերթին կախված է մեզնից՝ Հայաստանից»,–գրում է թերթի խմբագիրը։ Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր