211652_close_icon
views-count2652 դիտում article-date 10:40 28-04-2015

Հեռախոսի պատճառով ինքնասպան եղած զինծառայողի հորը սպառնում են. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «2013թ. դեկտեմբերի 10-ին Խաչիկի զորամասում զոհված, Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչ Վանիչկա Հովակիմյանի հայրը՝ Արամայիս Հովակիմյանը, դժգոհ է իր որդու մահվան գործով իրականացված դատաքննությունից: Նա համոզված է, որ որդին ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ նրան սպանել են: Ա. Հովակիմյանը դա հիմնավորում է նաև այն փաստով, որ դեպքից հետո ինքնաձիգի փողն ուղղված է եղել Վանիչկայի ոտնաթաթին: Մահացած զինվորի հայրը նաև շեշտում է, որ Վանիչկան 1 տարի և 5 ամիս ծառայել էր, սակայն նրան այդպես էլ արձակուրդ չէին տվել: «Այդ ընթացքում Վանիչկային արձակուրդ տալու համար ես 3 անգամ զանգել եմ կորպուսի հրամանատարին, մի անգամ էլ մեր գյուղապետն է զանգել, սակայն նրան այդպես էլ արձակուրդ չտվեցին, տղայիս դիակը բերեցին»,-հուզված ասում է Ա. Հովակիմյանը: Նրա խոսքերով՝ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նիստերի ժամանակ գումարտակի շտաբի պետ, Էջմիածին քաղաքի բնակիչ Սեթ Սահակյանը սպառնացել է, որ Չինարի գյուղից վերև գտնվող մարտական հենակետերում ինքը շատ ընկերներ ունի, ովքեր Ա. Հովակիմյանի համար խնդիրներ կստեղծեն»:

Նմանատիպ նյութեր