211652_close_icon
views-count1590 դիտում article-date 19:03 28-04-2015

Մայրաքաղաքում ապօրինի շինությունների հայտնաբերման և արձանագրման աշխատանքների նախորդ շաբաթվա ամփոփագիր

Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության շնորհիվ մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության 5 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել թվով 4 վարչական շրջանների 4 հասցեներում: Նույն ժամանակահատվածում շինարարական հրապարակների համար սահմանված պայմանները չպահպանելու դեպքերի վերաբերյալ 3 արձանագրություն է կազմվել:

Նմանատիպ նյութեր