1128 դիտում
10:01 29-04-2015
Մայիսի 5-ին հնարավոր է խորհրդարանի արտահերթ նիստ գումարվի և ներկայացվի արդեն մի քանի ամիս քննարկվող համաներման նախագիծը. Ժողովուրդ
«ՀՀ Ազգային ժողովի կուլիսներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ մայիսի 5-ին հնարավոր է՝ ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանի արտահերթ նիստ գումարվի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Աժ արտահերթ նիստի գումարման ֆորմալ պատճառն այն է, որ Կառավարության հեղինակած բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ և վարկային պայմանագրեր են կուտակվել, որոնք անհրաժեշտ է հնարավորինս շուտ ընդունել: Մասնավորապես, վարկային պայմանագրերը պետք է վավերացվեն, որպեսզի այդ գումարները փոխանցվեն:
Իսկ թե որքան կարևոր է ՀՀ Կառավարության համար ամեն մի ցենտը, որն այսօր Հայաստան է փոխանցվում, կարծում ենք՝ կարիք չկա ևս մեկ անգամ մեկնաբանելու: Սակայն, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով նշված արտահերթ նիստը ևս մեկ նշանակություն կարող է ունենալ, չի բացառվում, որ հենց այդ նիստի շրջանակներում, ի վերջո, խորհրդարանին ներկայացվի արդեն մի քանի ամիս քննարկվող համաներման նախագիծը: Այն մինչ օրս հնարավորինս գաղտնի է պահվում: Միայն հայտնի է, որ Սերժ Սարգսյանը մտադիր է համաներում հայտարարել, թե երբ և ինչ բովանդակությամբ կլինի այն, թերևս կպարզվի երկու շաբաթից»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3906 դիտում
18:24 28-06-2018
Մինչև հուլիսի 15-ը հնարավոր է գումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
2239 դիտում
16:59 09-09-2016
Համաներման կիրառման մասով որևէ բան չեմ կարող ասել, քանի որ համաներման ակտ չունենք. Արթուր Դավթյան
3691 դիտում
15:14 25-10-2018
Համաներման մասին նախագիծը հանվել է հոկտեմբերի 29-ի ԱԺ արտահերթ նիստի օրակարգից
Այս բաժնից
571 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
805 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2140 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ